ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.06.2001թ.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդավայել ապրելու, ազնիվ աշխատանքի ու սոցիալական իրավունքները ոտնահարելուց զատ՝ ներկա իշխանություններն այժմ էլ կանգ չեն առնում նույնիսկ պետության անվտանգությունն ու քաղաքացիական անդորրը վտանգելու արկածախնդրության առջեւ:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.06.2001թ.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդավայել ապրելու, ազնիվ աշխատանքի ու սոցիալական իրավունքները ոտնահարելուց զատ՝ ներկա իշխանություններն այժմ էլ կանգ չեն առնում նույնիսկ պետության անվտանգությունն ու քաղաքացիական անդորրը վտանգելու արկածախնդրության առջեւ: Իշխանությունները ծրագրավորված կերպով իրականացնում են համամարդկային եւ ազգային արժեքների այլասերում, որովհետեւ միայն այդպիսի մթնոլորտում է, որ թալանը կոչվում է ձեռներեցություն եւ մարսվում է, անբարոյականությունը կոչվում է ազատականություն, ազնվությունը՝ հիմարություն, պետական դավաճանությունը՝ բարձր հայրենասիրություն: Իշխանությունների միտումնավոր ստեղծած այս մթնոլորտի արդյունքն է նաեւ այն, որ Քրիստոնեության պետականորեն ընդունման 1700 ամյակի տոնը խեղկատակության վերածելուց հետո՝ իշխանությունները փարիսեցիաբար համաներում են հայտարարում նրանց համար, ովքեր մեղադրվում են ամենածանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ եւ ում հանդեպ նույնիսկ դատավարական պրոցեսը չի ավարտվել:

Կողմ լինելով համաներման գաղափարին, պահանջելով ավելի շատ բանտարկյալների՝ համաներմամբ ազատություն շնորհել՝ միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ անբարոյականություն եւ սրբապղծություն է անդրկուլիսյան քաղաքական ինտրիգները քրիստոնեության անվան տակ կոծկելը:

Հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողներին մինչեւ դատավարության ավարտը համաներմամբ ազատ արձակումը հղի է պետական կարգը եւ հասարակության անդորրը վտանգող հետեւանքներով, ինչի անմիջական պատասխանատուն են ոչ միայն ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի պատգամավորներն անհատապես, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր հանդուրժում են այլասերվածության այս մթնոլորտը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն՝ Պ. ՄԱԿԵՅԱՆ

Պահպանողական կուսակցություն՝ Մ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.