ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.05.2001թ.

1998թ. պալատական հեղաշրջմամբ բռնազավթած իրենց իշխանությունը մի քանի ամսով երկարաձգելու համար Հայաստանի ներկա վարիչներն այսօր չեն խորշում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներով եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հաշվին բանակցային ու հրապարակային ցինիկ սակարկումներ անելուց, այլեւ երկակի ստանդարտներ կիրառելով՝ աչք են փակում պետականության զիջման բացահայտ կոչերով հանդես եկող ուժերի հակասահմանադրական գործողությունների առջեւ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.05.2001թ.M

Ներկա գործընթացները մեր Հայրենիքին սպառնում են Ալեքսանդրապոլի մի նոր խայտառակ պայմանագիր, 1920 թ. կիսատ թողածի շարունակում: Վտանգված է հազար տարվա ընդմիջումից հետո վերականգնված, Արցախյան պաշտպանական պատերազմի հազարավոր զոհերի ու ամբողջ բնակչության տառապանքների գնով պահպանված պետականությունը:

Պետության ճակատագրի պատասխանատուն ՀՀ բոլոր քաղաքացիներս ենք. մոտալուտ համազգային աղետը կանխելու մտահոգությամբ ահազանգում ենք հանրությանը, քաղաքական ուժերին, հատկապես խորհրդարանական կուսակցություններին, որ բանակցային գործընթացի վարումը այսուհետ Ռոբերտ Քոչարյանին վստահելը դավաճանություն է հայ պետականության ու հայ ժողովրդի շահերին:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն՝ Պ. ՄԱԿԵՅԱՆ

Պահպանողական կուսակցություն՝ Մ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.