ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- 2010
- /
Պահպանողական կուսակցության 9-րդ համագումարում (01-02/05/2010թ., Բջնի) կուսակցության նախագահ է վերընտրվել Միքայէլ Հայրապետեանը, փոխնախագահ` Զավեն Վարդանյանը, գործադիր քարտուղար` Թաթուլ Մկրտչյանը:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պահպանողական կուսակցության 9-րդ համագումարում (01-02/05/2010թ., Բջնի) կուսակցության նախագահ է վերընտրվել Միքայէլ Հայրապետեանը, փոխնախագահ` Զավեն Վարդանյանը, գործադիր քարտուղար` Թաթուլ Մկրտչյանը: Ստորեւ ներկայացվում է համագումարի բանաձեւը.
ԲԱՆԱՁԵՎ
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
02.05.2010թ.
2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները, ինչպես նաեւ 2008թ. ՀՀ Նախագահի ընտրությունները կեղծված են, եւ այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն:
Հայաստանի Հանրապետությում ազատ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ Սահմանադրական կարգի հաստատումը մեր պետության թիվ մեկ քաղաքական, եւ Հայաստանի քաղաքացիների համար ազգային գերխնդիր է:
Ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում կնքվելիք որեւէ աննպաստ պայմանագիր հայ պահպանողականների կողմից կհամարվի օրենքի ուժ չունեցող եւ, անկախ վաղեմության ժամկետից, ենթակա է չճանաչման գալիք լեգիտիմ իշխանությունների կողմից:
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական կարգի հաստատման նպատակով Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել սույն բանաձեւին հարիր մոտեցումներ եւ նպատակ հետապնդող քաղաքական բոլոր ուժերի եւ քաղաքացիների հետ:
ՊԿ գործադիր քարտուղար՝ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ