ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.02.2001թ.

ԼՂՀ դատարանը, կատարելով այդ հանրապետության նախագահի քինախնդիր կամքը, Ազգային հերոսի կոչումից եւ գեներալական աստիճանից զրկելու դատավճիռ է կայացրել Սամվել Բաբայանի նկատմամբ. կործանման են դատապարտված հերոսազուրկ պատմություններով ժողովուրդները:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.02.2001թ.

ԼՂՀ դատարանը, կատարելով այդ հանրապետության նախագահի քինախնդիր կամքը, Ազգային հերոսի կոչումից եւ գեներալական աստիճանից զրկելու դատավճիռ է կայացրել Սամվել Բաբայանի նկատմամբ. կործանման են դատապարտված հերոսազուրկ պատմություններով ժողովուրդները:

Ղարաբաղյան հաղթանակը կռած երագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելով 1998թ. փետրվարից սկսված, այժմ արդեն պարզ է, ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ շարունակվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ, երբ ասպարեզից հեռացվեց այդ հաղթանակի երկրորդ հեղինակը՝ Վազգեն Սարգսյանը. իսկ այժմ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ թեւակոխում է իր ավարտական փուլը:

եներալական կոչումը Սամվել Բաբայանին ո՛չ ԼՂՀ մարիոնետային դատարանն է տվել, ո՛չ էլ անհեռատես ու մանրախնդիր Արկադի Ղուկասյանը, ուստի, նույնիսկ անկախ նրան վերագրվող կասկածելի ահաբեկչության մասնակցությունից, նրան աստիճանազրկելու ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք չունեն: Սամվել Բաբայանը մեզ համար շարունակվում է մնալ Հայաստանի Հանրապետության գեներալ:

ԼՂՀ-ն կերտվել է Հայաստանի՛ Հանրապետության հազարավոր քաղաքացիների կյանքի, ողջ բնակչության անլուր տառապանքների, այն ժամանակի քաղաքական ղեկավարության իմաստնության, մեր պետության բարեկեցության հաշվին, մինչդեռ նորօրյա ուզուրպատորները ԼՂՀ-ն վերածում են ֆաշիստական անհեռանկար բռնապետության: Պատերազմի հերոսներին ԼՂՀ այսօրվա ղեկավարությունն իրավունք չունի դարձնելու խաղաղության հանցագործներ. սեփական կաշին փրկելու համար նա ինքնակոչ կերպով իր վրա է վերցրել Նյուրենբերգի եւ Հաագայի ֆունկցիաներ, մինչդեռ մեղադրողն ու մեղադրվողը պետք է տեղերը փոխեն:

Ստեփանակերտյան խայտառակությունը մանավանդ այս գերլարված օրերին թույլ չենք տա տեղափոխել Հայաստանի Հանրապետություն ու նրա դատարաններ. ղարաբաղյան այս նենգ փորձարկումը կարող է ապակայունացնել երկրի ներքին կյանքն ու վտանգել պետության կենսական շահերը:

Այս խայտառակությունը մարսելու դեպքում՝ Ստեփանակերտն իր ռեպրեսիաները կշարունակի Հայաստանի այլ պաշտոնատար անձանց ու քաղաքացիների հանդեպ:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել ստեփանակերտյան սադրանքին եւ Ռոբերտ Քոչարյանից հաստատակամորեն պահանջել.

1. Սանձել ԼՂՀ իշխանությունների ահագնացող ոտնձգությունները ՀՀ բարձրաստիճան զինվորականության դեմ,

2. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումեր՝ ԼՂՀ-ում պատանդի եւ ռազմագերու կարգավիճակում պահվող Սամվել Բաբայանին եւ ՀՀ Զինված ուժերի մյուս սպաներին ազատագրելու՝ արժանապատվորեն ՀՀ տեղափոխելու եւ ազատ արձակելու ուղղությամբ. սա Հայաստանի պետության պատվի խնդիրն է,

3. Ջանքեր գործադրել ԼՂՀ նախագահին անհապաղ պաշտոնանկ անելու, նրան՝ ՀՀ-ին հասցրած վնասի մեղադրանքով ՀՀ դատարանի առջեւ կանգնեցնելու եւ ԼՂՀ-ում ազատ ու արդար արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու ուղղությամբ՝ մինչ այդ դադարեցնելով որեւէ շփում Արկադի Ղուկասյանի հետ:

Վտանգված են Հայաստանի Հանրապետության կենսական շահերը, որոնց պաշտպանության երաշխավորը, հետեւաբար՝ ներկա եւ հետագա իրադարձությունների պատասխանատուն ՀՀ նախագահն է:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.