ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության համար ստեղծված տագնապահարույց իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային ահագնացող ճնշումները...


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության համար ստեղծված տագնապահարույց իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային ահագնացող ճնշումները` առավել հստակ են դառնում հայաստանյան դատարանների` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընթերցած վճիռները, որոնք որակում ենք որպես քաղաքական պատանդառություն եւ քաղաքական ահաբեկչություն:

ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների քաղաքական որոշմամբ` 2007թ. խորհրդարանական «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ՀՀ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրություններն արգելափակվելու է բանտում: Ըստ այսմ` Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ այդ երբեմնի դաշինքի քաղաքական պլատֆորմն այսօր միակ ընդունելին է` դրածո իշխանությունների հեռացում` վերից վար հերթականությամբ:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

17.03.2010.

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.