ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՄԵԾԱՀԱՐԳ ՊԱՐՈՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

14.10.2000թ.

Պահպանողական կուսակցությունը հանձին Ձեզ շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներիս՝ 1991թ. հոկտեմբերի 16-ին Ձեր՝ ՀՀ առաջին նախագահ ընտրվելու 9-րդ պատմական տարելիցի առթիվ:


ՄԵԾԱՀԱՐԳ ՊԱՐՈՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

14.10.2000թ.

Պահպանողական կուսակցությունը հանձին Ձեզ շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներիս՝ 1991թ. հոկտեմբերի 16-ին Ձեր՝ ՀՀ առաջին նախագահ ընտրվելու 9-րդ պատմական տարելիցի առթիվ:

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո առավել հստակ են պատկերվում ու վերագնահատվում Ձեր տիտանական ջանքերը մեր պետության վերականգնման արշալույսին: Այս խառնակ եւ պետության համար ճակատգրական օրերին, երբ պետության ղեկը ստանձնած այրերը խարխափում են ու մեր երկիրն օրեցօր մոտեցնում կործանման անդունդին՝ առվել կարեւորելով կուսակցական անհանդուժողականությունն ու անձնական նկրտումները, ավելի սուր են զգացվում Ձեր իմաստուն, հավասարակշիռ պետական գործչի նշանակությունն ու համազգային արբիտրի դերը:

9 տարի առաջ կայացած Ձեր ընտրությունն աննախադեպ ու բացառիկ բարեբաստիկ համարելով հայ ժողովրդի վերջին հազար տարվա պատմության մեջ՝ մաղթում ենք Ձեզ անձնական երջանկություն, Ձեր ինքնահատուկ իմաստնության անկորուստ պահպանում: Շնորհակալություն նախընթաց ողջ գործունեության համար, եւ թող Աստված օրհնի մինչ այսօր հավասարը չունեցող Ձեր քաղաքական ու պետական գործչի նույնքան դժվարին եւ արգասավոր՝ դեռեւս ակնկալվող ուղին:

Խորին հարգանքով եւ հավատով՝ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՊԿ նախագահ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.