ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

«Երիտասարդ Պահպանողականներ» ՀԿ-ն (այսուհետ ԵՊՄ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո տեղական դիտորդական առաքելություն է իրականցարել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով Թիվ 10 ընտրատարածքի 2010թ. հունվարի 10-ի ընտրությունների ընթացքում։


«Երիտասարդ Պահպանողականներ» հասարակական կազմակերպության իրականացրած տեղական դիտորդական առաքելություն

Հայաստանի Հանրապետության ԱԺ մեծամասնական ընտրակարգով Թիվ 10 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններ

10 հունվար, 2010թ.

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

«Երիտասարդ Պահպանողականներ» ՀԿ-ն (այսուհետ ԵՊՄ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո տեղական դիտորդական առաքելություն է իրականցարել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով Թիվ 10 ընտրատարածքի 2010թ. հունվարի 10-ի ընտրությունների ընթացքում։

Ընտրական գործընթացը գնահատվում է՝ ելնելով ՀՀ օրենսդրությունից եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներից։ Սույն զեկույցը ներառում է քարոզարշավի ավարտական փուլի եւ քվեարկության օրվա դիտարկումների արդյունքներն ու գնահատականները։ Դիտարկումն իրականացվել է ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքում։

ԵՊՄ-ն թիվ 10 ընտրատարածքի 34 ընտրատեղամասերում իր 50 դիտորդներով իրականացրած դիտորդական առաքելության արդյունքները հիմք ընդունելով` հայտարարում է.

2010թ. հունվարի 10-ի ԱԺ մեծամասնական թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները եւս մեկ անգամ աներկբայորեն փաստեցին, որ ՀՀ ներկա իշխանություններն ու նրան սպասարկվելուն լծված եւ իրենց բուն առաքելությունը մոռացած պետական մարմինները (ԿԸՀ, Իրավապահ համակարգ, Դատական համակարգ, Քաղաքապետարան) ի վիճակի չեն կազմակերպել եւ իրականացնել որեւէ մակարդակի ընտրություն ՀՀ-ում, իսկ նրանց կողմից «ընտրություններ» հռչակվածը որեւէ աղերս չունի քաղաքակիրթ մարդկությանը հայտնի ընտրական գործընթացի հետ, որի միջոցով առարկայանում է ժողովրդավարությունը։

Այսպիսով, Ժողովրդավարությունը եւ Սահմանադրական կարգը ներկա իշխանությունների պարագայում եւ «ընտրություների» միջոցով ՀՀ-ում անհնար են:

Ժողովրդավարության եւ Սահմանադրական կարգի հաստատումը Հայսատանում հնարավոր է անկախացման գործընթացի սկսմամբ։

ԵՊՄ-ն իր առավել ամփոփ եւ մանրամասներով հագեցած զեկույցը կհրապարակի մոտակա օրերին:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.