ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

«ԱՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ

31.03.2000թ.

Մեծահարգ պարոն Տեր-Գուլանյան,

2000թ. մարտի 31-ին Ձեր հեռուստաընկերության եթեր արձակած «Մամլո սուրհանդակ» հաղորդմամբ վկայակոչելով «Առավոտ» օրաթերթի մի հրապարակումը, ըստ որի նաեւ ես եմ աջակցում Գեորգի Վանյանի` Նորք-Մարաշ համայնքում ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելուն, կատարվեց մի անհաճո եւ թյուր մեկնաբանություն, թե պարոն Վանյանի գրանցման նախաձեռնող խմբի անդամները ներկա կամ նախկին ՀՀՇ-ականներ են:


«ԱՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՊՐՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ

31.03.2000թ.

Մեծահարգ պարոն Տեր-Գուլանյան,

2000թ. մարտի 31-ին Ձեր հեռուստաընկերության եթեր արձակած «Մամլո սուրհանդակ» հաղորդմամբ վկայակոչելով «Առավոտ» օրաթերթի մի հրապարակումը, ըստ որի նաեւ ես եմ աջակցում Գեորգի Վանյանի` Նորք-Մարաշ համայնքում ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելուն, կատարվեց մի անհաճո եւ թյուր մեկնաբանություն, թե պարոն Վանյանի գրանցման նախաձեռնող խմբի անդամները ներկա կամ նախկին ՀՀՇ-ականներ են:

Կամենում եմ ճշտել, որ ես երբեւէ ՀՀՇ անդամ չեմ եղել, իսկ բոլոր մակարդակների ընտրություններում մշտապես դեմ եմ քվեարկել եւ՛ ՀՀՇ-ին, եւ՛ նրա ներկայացուցիչներին, ինչի մասին իմ տեսակետները հրապարակավ հայտնել եմ ժամանակի մամուլում: Իհարկե, սա ամենեւին չի ենթադրում իմ բացասական վերաբերմունքն այդ կազմակերպության նկատմամբ. ավելին` խորին հարգանք ունեմ բազում շարքային ՀՀՇ-ականների, մինչեւիսկ` վարչության ներկա եւ նախկին մի շարք անդամների հանդեպ, ինչպես օրինակ Ձեր հանդեպ` որպես գրողի, խմբագրի եւ վաստակաշատ մտավորականի:

Հուսով եմ, որ դա թյուրիմացության արդյունք է եւ ոչ միտումնավոր խեղաթյուրում, ուստի ուզում եմ հուսալ նաեւ, որ հավատարիմ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին` սույն պարզաբանման ամբողջական հեռարձակմամբ կշտկվի հասարակության ապակողմնորոշված անճշտությունը:

ՀԱՐԳԱՆՈՔ` ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.