ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

12.03.2000թ.

2000թ. մարտի 12-ին Երեւանում աշխատանքն ավարտեց Պահպանողական կուսակցության 2-րդ համագումարը, որի ընդունած բանաձեւում մասնավորապես ասվում է.


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

12.03.2000թ.

2000թ. մարտի 12-ին Երեւանում աշխատանքն ավարտեց Պահպանողական կուսակցության 2-րդ համագումարը, որի ընդունած բանաձեւում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, սոցիալական, տնտեսական, ներիշխանական ճգնաժամերի արդյունքում հասել է քաղաքական ցնցումների այն նախաշեմին, որի մասին Պահպանողական կուսակցությունը պարբերաբար ահազանգում էր նախորդ տարվա սկզբից: Ստեղծված պայթունավտանգ կացության համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է իշխանությունը՝ նախագահը եւ առանց բացառության խորհրդարանական բոլոր կուսակցությունները: Օրվա քաղաքական ամբողջ պսեւդոէլիտան պարտավոր է անցնել պատմության գիրկը: Լայնածավալ ցնցումներից խուսափելու միակ ելքը, դժբախտաբար, նախագահական շուտափույթ արտահերթ ընտրություններն են: Համագումարը հանձնարարում է կուսակցության նախագահին եւ Կենտրոնական խորհրդին՝ պատրաստվել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին: Կարեւորելով քաղաքացիական համաձայնության մթնոլորտի անհրաժեշտությունը՝ Պահպանողական կուսակցությունը միեւնույն ժամանակ կենսականորեն հրատապ է համարում քաղաքական երրորդ բեւեռի կայացումը՝ չարատավորված եւ չսպառված առողջ ուժերի կողմից: Պահն օրհասական է, վտանգված է պետականությունը»:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.