ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

03.03.2000թ.

Մեծարգո նախագահ,

խորապես ընկալելով Հոկտեմբերի 27-ի պետական ողբերգության նախաքննության՝ նորմալ պայմաններում ընթանալու կարեւորությունը՝ ակնկալում ենք, որ Դուք կհրաժարվեք ինքնակամ ստանձնած դիտորդի կարգավիճակից եւ կփորձեք մտնել Սահմանադրության վրա Ձեր երդմամբ վավերացված նախագահի դերի մեջ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

03.03.2000թ.

Մեծարգո նախագահ,

խորապես ընկալելով Հոկտեմբերի 27-ի պետական ողբերգության նախաքննության՝ նորմալ պայմաններում ընթանալու կարեւորությունը՝ ակնկալում ենք, որ Դուք կհրաժարվեք ինքնակամ ստանձնած դիտորդի կարգավիճակից եւ կփորձեք մտնել Սահմանադրության վրա Ձեր երդմամբ վավերացված նախագահի դերի մեջ: Ամենեւին հիմքեր չունենալով կասկածելու նախաքննության մարմինների անաչառությանը, ինչպես նաեւ մեր սիրելի համակուրսեցի եւ Ձեր աշխատակազմի երբեմնի ղեկավար ու պետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսան Հարությունյանի բարձր քաղաքացիականությանն ու անմեղությանը՝ Ձեզանից հաստատակամորեն պահանջում ենք կատարել Ձեր լիազորությունները՝ ասելով Ձեր հանդարտեցնող, կարգավորող խոսքը, գոնե փրկելու փորձ կատարել Ձեր օրհնությամբ առանց այն էլ մինչեւ վերջ պրկված նյարդերի վերածված, վառոդով լի տակառ դարձած, օրեցօր դատարկվող մեր պետությունը: Ի սեր Հայաստանի Հանրապետության, ի սեր Ձեր սիրելի Ղարաբաղի, պետականորեն եւ սահմանադրորեն մոտեցեք Ձեր կարգավիճակին եւ մեր Սահմանադրությանը. կա՛մ դիտորդից վերածվեք նախագահի, կա՛մ հեռացեք. Հայաստանի ռեսուրսներն այլեւս սպառված են:

ՊԿ նախագահ՝ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.