ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.01.2000թ.

1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կատարված ահաբեկչական գործողությունների բացահայտման ուղղությամբ աշխատող քննչական խմբի նկատմամբ իրականացվող իշխանական մի շարք քաղաքական ուժերի անթաքույց ճնշումները եւ նախաքննության ընթացքին կոպիտ միջամտելու փորձերը սպառնում են առավել սրել առանց այդ էլ լարված ներքաղաքական մթնոլորտը եւ ձախողել պետական հեղաշրջման փորձի բացահայտումը:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.01.2000թ.

1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կատարված ահաբեկչական գործողությունների բացահայտման ուղղությամբ աշխատող քննչական խմբի նկատմամբ իրականացվող իշխանական մի շարք քաղաքական ուժերի անթաքույց ճնշումները եւ նախաքննության ընթացքին կոպիտ միջամտելու փորձերը սպառնում են առավել սրել առանց այդ էլ լարված ներքաղաքական մթնոլորտը եւ ձախողել պետական հեղաշրջման փորձի բացահայտումը: Պատահական չէ, որ դեպքից ընդամենը ժամեր անց նույն ուժերը, կասկածելի հապճեպությամբ, հանդես էին գալիս պատվիրատուներին ապահովագրող վարկածներով:

Ազգային հեռուստատեսության ներկայիս ղեկավարությունը, որը մշտապես անարգել ոտնահարել է բազմակողմանի եւ ճշմարտացի տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը, այժմ վերածվել է անկայունությունը խորացնող գործոնի:

Կտրականապես մերժելով հակաօրինական եւ հակահասարակական գործելակերպը՝ այս ամենը գնահատում ենք որպես պետական հեղաշրջման շարունակություն, որի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում են իշխանության բոլոր ճյուղերը:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք տեղի չտալ որեւէ ճնշման եւ, պահպանելով օրինականությունը, հնարավոր սեղմ ժամկետներում իրականացնել ոճրագործների թիկունքում կանգնած ուժերի բացահայտումը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չենթարկվել մեր պետականության դեմ նյութվող սադրանքներին:

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցություն

Լիբերալ դեմոկրատական կուսակցություն

«Ազատություն» կուսակցություն

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

«Նոր ուղի» կուսակցություն

«Շամիրամ» հասարակական քաղաքական կազմակերպություն

«Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.