ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2002
- /
31.12.1999թ.
Հյաստանի ներկա իշխանությունների կողմից որդեգրած՝ քաղաքական հետապնդումները դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի նորմ: Ապօրինաբար մեկուսարաններում պահվող «Նոր ուղի», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների ղեկավարների շարքը Ամանորի նախաշեմին համալրվեց Հայոց համազգային շարժման փոխնախագահով, որը նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի ընտրյալ ղեկավարն է:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.12.1999թ.
Հյաստանի ներկա իշխանությունների կողմից որդեգրած՝ քաղաքական հետապնդումները դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի նորմ: Ապօրինաբար մեկուսարաններում պահվող «Նոր ուղի», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների ղեկավարների շարքը Ամանորի նախաշեմին համալրվեց Հայոց համազգային շարժման փոխնախագահով, որը նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի ընտրյալ ղեկավարն է: Արարատ Զուրաբյանի հանդեպ իշխանությունների ֆեոդալական վերաբերմունքը որակելով որպես երկրում ծավալվող քաղաքական խայտառակ հետապնդումների տրամաբանական շարունակություն (այն դեպքում, երբ օրվա իշխանությունների անընդունակության պատճառով Հայաստանը դարձել է չբացահայտվող քաղաքական սպանությունների ու ահաբեկչության խառնարան)՝ դատապարտում ենք ժողովրդի աչքին թոզ փչելով քավության նոխազներ մատուցելու շարունակվող արատավոր պրակտիկան: Արարատ Զուրաբյանի անհապաղ ազատ չարձակելը դիտում ենք որպես օրվա իշխանությունների անկարողության եւ երկիրը քաոսի տանելու հերթական դրսեւորում: Կատարվածի եւ կատարվելիքի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռ.Քոչարյանը:
«21-րդ դար» ժողովրդավարական-ազգային կուսակցություն` Դ.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Պահպանողական կուսակցություն` Մ.ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ