ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10.12.1999թ.

Պահպանողական կուսակցությունը ողջունելով եւ բարձր գնահատելով Ռուսաստանյան Դաշնության իշխանությունների վճռականությունն ու կամքը՝ ահաբեկչության դեմ պայքարի գործում, միեւնույն ժամանակ իր անհանգստությունն է հայտնում անցնող հազարամյակում հայ ժողովրդին դառնորեն հայտնի մեթոդների կիրառման, ինչպես նաեւ ռուս-չեչենական անհավասար պատերազմին կրոնական բնույթ վերագրելու վտանգավոր փորձերի առնչությամբ:

Քաղաքակրթությունների ինտեգրացիայի գալիք հազարամյակի շեմին՝ հակամարտություններին կրոնական միջնադարյան երանգ հաղորդելը ետընթաց է եւ վտանգ համայն մարդկության զարգացման համար:

Հաշվի առնելով, որ չեչեն գրոհայիններին իրենց հայրենիքից մեր հարեւան Վրաստան եւ Ադրբեջան քշելու ջանքերը չեն կարող երկրորդական լինել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության եւ տարածաշրջանի փխրուն կայունության տեսանկյուններից՝ մեր տագնապն ենք հայտնում հերթական անգամ գրեթե բոլոր հարեւանների հետ թշնամանալու մեզ պարտադրվող հեռանկարի կապակցությամբ:

Մերձավորագույն դաշնակից Ռուսաստանը, աչքի առաջ ունենալով 20-րդ դարասկզբի կրկնության անարժան իր փորձը, պարտավոր է առավել զգուշավոր լինել բազմազգ եւ բարդ այս տարածաշրջանում, որպեսզի ահաբեկչության դեմ ողջունելի պայքարում շահի միջազգային հանրության անվերապահ աջակցությունը՝ բազմաթիվ ժողովուրների ճակատագրեր ընտրախաղերի զոհ դարձնելու փոխարեն:

Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում՝ լինել առավել զգոն՝ հետագա զարգացումներին շահեկանորեն պատրաստ լինելու համար:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.