ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2002
- /
15.11.1999թ.
Լեռանային Ղարաբաղի հարցի շահարկմամբ իշխանությանը տիրացած ուժերը վերջին երկու տարում չեն արձանագրել եւ ոչ մի դրական տեղաշարժ` հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.11.1999թ.
Լեռանային Ղարաբաղի հարցի շահարկմամբ իշխանությանը տիրացած ուժերը վերջին երկու տարում չեն արձանագրել եւ ոչ մի դրական տեղաշարժ` հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
1992 թվականին սկսված Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում: Այն, ըստ էության, փոխարինվել է կասկածելի նպատակներ հետապնդող շփումներով, որոնց հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մղվել բանակցային գործընթացից եւ հակամարտության սուբյեկտից վերածվում է հակամարտության օբյեկտի, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը վերփոխվում է Հայաստան - Ադրբեջան հակամարտության:
Օրվա իշխանությունների ջանքերն ուղղված են պարզապես ստեղծված իրավիճակի պահպանմանը որն ավելի է խորացնում Հայաստանի Հանրապետության միջազգային մեկուսացումը, դուրս է մղում նրան տարածաշրջանայաին տնտեսաքաղաքական ինտեգրացիոն ծրագրերից, սաստկացնում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Այս ամենի հետեւանքով Հայաստանը դադարել է լինել տարածաշրջանի կայունության եւ անվտանգության գործոն, ինչը կարող է հանգեցնել 1994թ. մայիսին ծանր գնով ձեռք բերված, Ադրբեջանին պարտադրված զինադադարի կորստի եւ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման:
Ստեղծված փակուղային իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ, առանց արհեստական խոչընդոտներ հարուցելու, ԵԱՀԿ բանակցային գործընթացի անհապաղ վերսկսումը` ինչին պետք է ձգտել Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում:
«21-ՐԴ ԴԱՐ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԼԻԲԵՐԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՐ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՇԱՄԻՐԱՄ» Հ/Ք ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«ԱՐՄԱՏ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ