ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26.07.1999թ.

Հաշվի առնելով, որ

- տարաբնույթ Սփյուռք ունեցող հայության կառուցվածքային վերարժեւորումը բացառապես քաղաքական խնդիր է,

- երկարատեւ ընդմիջումից հետո վերականգնված հայ պետականության համար Հոգեւոր Հայաստանի հարցը պետական անվտանգության քաղաքական ոլորտի առաջնահերթություններից է լինելու առնվազն առաջիկա տասնամյակներում,


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26.07.1999թ.

Հաշվի առնելով, որ

- տարաբնույթ Սփյուռք ունեցող հայության կառուցվածքային վերարժեւորումը բացառապես քաղաքական խնդիր է,

- երկարատեւ ընդմիջումից հետո վերականգնված հայ պետականության համար Հոգեւոր Հայաստանի հարցը պետական անվտանգության քաղաքական ոլորտի առաջնահերթություններից է լինելու առնվազն առաջիկա տասնամյակներում,

- Ամենայն հայոց կաթողիկոսի առաջիկա ընտրությունը եւս պետական եւ ազգային անվտանգության քաղաքական դաշտում է,

- Հայաստանի պետությունը (որպես հայության միակ ամենաբարձր կազմակերպություն), քաղաքական ուժերն ու քաղաքացիներն իրենց վերաբերմունքի հստակ արտահայտմամբ պարտավոր են նպաստել կաթողիկոսի առաջիկա ընտրության արդարությանն ու թափանցիկությանը,

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

1. Պետք է վերականգնել ՀԱՅԱՍՏԱՆՅԱ՛ՅՑ Առաքելական Սուրբ Եկեղեցի կարգավիճակը եւ չստեղծել «գաղափարական կենտրոնացում, կազմակերպչական ապակենտրոնացում» ջայլամային մենթալությամբ հերթական արկածախնդրական կառույց. պետք է վերականգնել ԱՄԵՆԱ՛ՅՆ հայոց կաթողիկոս եւ ոչ միայն հոգեւորականների առաջնորդ ունենալու վիճակը՝ առանց թաքնվելու ծեքծեքուն արտահայտությունների ու տոնական ասմունքախառը սիրազեղության թիկունքում, առանց մեր պետությունը հանձնելու զանազան աղանդների ու կոտորակումների ետեւում կանգնած տարբեր օտարերկրյա հատուկ ծառայությունների ողորմածությանը:

2. Կաթողիկոսի առաջիկա ընտրությունում Հայաստանի Հանրապետությունն ազգային գալակտիկայի կենտրոնում չտեսնելու հակապետական, ամբոխային բոլոր մտայնություններին դաշնակից քաղաքական ուժերի եւ հասարակության հետ հակահարված ենք տալու օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

3. Վերոնշյալի սթափ չգիտակցման արդյունքում Հայաստանի պետական անվտանգությունն ու մայր եկեղեցու մարող ներուժը հերթական անգամ վտանգելու լիմիտի սպառման պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները, Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներն ու հայաստանյան քաղաքական օրվա վերնախավը:

4. Մի քանի արժանավոր հոգեւոր հայրերի շարքում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության ու Հայաստանի Հանրապետության վերջնական կայացման դիրքերից ամենանպատակահարմարն ենք նկատում եւ ամենալայն քարոզչությամբ պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արարատյան Հայրապետական թեմի երկարամյա առաջնորդական փոխանորդ ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ թեկնածությունը:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.