ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.07.1999թ.

1995-ին հապճեպորեն ընդունված Սահմանադրությունն ի սկզբանե պարունակում է փոփոխության ու շտկումների արժանի մի շարք դրույթներ: Խոտելի համարելով այն ժամանակվա հապճեպությունը, որը մեծապես կապված էր հազար տարվա պետականության արդյունքում` ավանդույթների ու հավասարակշռվածության բացակայության, կոնյուկտուրային շահերով առաջնորդվելու ու որոշակի դիլետանդտիզմի եւ անփորձության հետ, միաժամանակ արձանագրում ենք, որ նույն հապճեպությամբ ամեն իշխանափոխությունից հետո Սահմանադրությունը վերաձեւելու մոլուցքը վտանգավոր է

1. Պետությունանը կանոնիկ արժեքների տրամաբանությունից զրկելու,

2. Հայաստանի պետությունն օրվա իշխանությունների հետ նույնացնելու,

3. Իշխանության ժառանգականության փոխարեն` պերմանենտ իշխանափոխությունների լաբիրինթոս գլորելու,

4. Հերթական սխալները Սահմանադրություն խցկելու` դրանով այն հերթական «բարեփոխման» դատապարտելու տեսանկյուններից:

Սահմանադրության կազմումն ու ընդունումն իրականացրած քաղաքական սերունդը ոչ միայն բարոյական իրավունք չունի պետության զարգացման տրամաբանության հիմնական օրենքն ըստ իր հասկացողության ու շահերի վերաձեւելու ու պետությունը պերմանենտ անկայունության դատապարտելու, այլեւ պարտավոր է հաջորդ` իրեն որեւէ խարդավանքով չարատավորած քաղաքական սերնդին ու գալիք իշխանությանը փոխանցել միայն իր պատկերացումները` Սահմանադրության բարեփոխման արժանի կետերի մասին:

Ժամանակին քրիստոնեական հեղափոխականությունն ավերեց նախընթաց բոլոր արժեքները, որի արդյունքում սասանվեց, ապա եւ` կործանվեց պետությունը. կոմունիստական հեղափոխականությունն իր հերթին ավերեց դարերի ընթացքում արդեն կանոնակարգված քրիստոնեական արժեքները, որի արդյունքում որոշակի դեգրադացիայի դատապարտվեց հայրենահայությունը. Արցախյան շարժման հեղափոխականությունն էլ ավերեց տասնամյակների ընթացքում արդեն կանոնակարգված կոմունիստական արժեքները, որի արդյունքում իրականացավ խորթացումը սեփական երկրի հանդեպ. եւ եթե այսօրվա հեղափոխականությանն էլ թույլ տրվի ավերել Շարժման կարեւորագույն նվաճումները` ժողովրդավարություն, ազատականություն, Սահմանադրություն, ապա ոչ միայն ժողովուրդը կխորթանա ձեւավորվող պետականությունից, այլեւ կանլրջանա ու կթուլանա բուն պետականությունը:

Ելնելով բարձրագույն` պետականության շահերից` անկայունությունն ու անկանխատեսելիությունը հաղթահարելու համար պահանջում ենք դադարեցնել Սահմանադրությունը ներկա իշխանությունների օրոք փոփոխելու մասին հակահամակարգային միտումը, Կառավարությանը կոչ ենք անում` իր կարեւորությամբ միայն Անկախ պետականության վերականգնման օրվան զիջող Սահմանադրության տոնը նշել պատշաճորեն եւ այսօրվանից հայտարարել հաջորդ տարվա Հուլիսի 5-ի` Սահմանադրության հոբելյանական տարելիցի համաժողովրդական տոնակատարությանը նախապատրաստվելու մասին:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.