ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11.06.1999թ.

Պահպանողական կուսակցության դեռեւս 1999թ. հունվարի 24-ին կայացած կոնֆերանսում արձանագրեցինք, որ ՊԿ-ն առաջնահերթ սեպելով Հոգեւոր Հայաստանի խնդիրը, այն համարելով մեր պետականության թիվ մեկ գրավականն ու զարգացման երաշխիքը՝ պահանջում է կրթության եւ գիտության նախարարի, կրոնի գործերի պետական վարչության պետի, լեզվի պետական տեսչության պետի եւ ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի հրաժարականները: Մեր հիմնավոր պահանջը քննարկելը կամ անտեսելը ՀՀ նախագահի ու վարչապետի իրավունքն էր:

Հոգեւոր ոլորտի կորուստները երբեք չեն վերականգնվում: Չեն վերականգնվում նաեւ բարոյական արժեքները, որոնց քարուքանդ անելուն դեմ ենք: Հայաստանի քաղաքացին պարտավոր չէ հարկեր վճարել կրթության եւ գիտության ոլորտում իր շահերի դեմ ուղղված հեղափոխական փորձարկումները ֆինանսավորելու համար, պարտավոր չէ հանդուրժել սեփական երկրում պետական լեզվի հանդեպ արհամարհանքը, պարտավոր չէ անտեսել կրոնական հակաքրիստոնեական աղանդների կողմից ամեն ժամ իր քաղաքացիական ու ազգային-հավատամքային իրավունքների կոպիտ ոտնահարումները, պարտավոր չէ հեռուստացույցն անջատած պահել, ինչ է՝ թե իր մանուկներին խեղված մտածողություն ունեցողները որոշել են սնել պոռնոգրաֆիկ ու գավառական կադրերով:

Պահպանողական կուսակցությունը երկրորդում է տարեսկզբի իր պահանջը՝ հուսալով, որ գոնե նոր կազմվելիք կառավարությունում հատկապես այս գերատեսչությունները կլինեն բանիմաց, քաղաքակիրթ ու պարկեշտ պետական այրերի տնօրինման տակ:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.