ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՑ

ԴԻՄՈՒՄ

Սույնով հայտնում եմ, որ ես հանում եմ իմ թեկնածությունը Երեւանի թիվ 17 ընտրատարածքից. խնդրում եմ գրանցել իմ ինքնաբացարկը:

Կից ներկայացնում եմ ինքնաբացարկի գաղափարական-քաղաքական հիմնավորումներն արտահայտող հայտարարության տեքստը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.05.1999թ.

Ցավով փաստելով այն դառը իրողությունը, որ աջ գաղափարաբանության անունից հանդես եկող նախորդ վարչակազմի վարած հիմնականում ապաշնորհ ներքին քաղաքականության պատճառով հայրենահայ մի ստվար զանգվածի սոցիալական վատթար վիճակում հայտնվելու արդյունքում օրինաչափորեն պիտի առաջանային աջ գաղափարների հանդեպ անցանկալի հակակրանք, կարոտախտի մթնոլորտ ու վիճակից ելք գտնելու համար անգամ հեղափոխականության հակում, միաժամանակ արձանագրում ենք, որ նման մտայնությունը, անխուսափելի լինելով հանդերձ, վտանգավոր է մեր պետականության համար:


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ՀՀ ԱԺ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՑ

ԴԻՄՈՒՄ

Սույնով հայտնում եմ, որ ես հանում եմ իմ թեկնածությունը Երեւանի թիվ 17 ընտրատարածքից. խնդրում եմ գրանցել իմ ինքնաբացարկը:

Կից ներկայացնում եմ ինքնաբացարկի գաղափարական-քաղաքական հիմնավորումներն արտահայտող հայտարարության տեքստը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.05.1999թ.

Ցավով փաստելով այն դառը իրողությունը, որ աջ գաղափարաբանության անունից հանդես եկող նախորդ վարչակազմի վարած հիմնականում ապաշնորհ ներքին քաղաքականության պատճառով հայրենահայ մի ստվար զանգվածի սոցիալական վատթար վիճակում հայտնվելու արդյունքում օրինաչափորեն պիտի առաջանային աջ գաղափարների հանդեպ անցանկալի հակակրանք, կարոտախտի մթնոլորտ ու վիճակից ելք գտնելու համար անգամ հեղափոխականության հակում, միաժամանակ արձանագրում ենք, որ նման մտայնությունը, անխուսափելի լինելով հանդերձ, վտանգավոր է մեր պետականության համար: Հանրապետությունը ԱԺ ընտրությունների արդյունքում հայտնվելու է հավասարակշռությունը դեպի հեղափոխականություն խախտված վիճակում, եւ դա ամենեւին պարտադիր չէ, որ լինի միայն ընտրակեղծումների արդյունքում. նաեւ մթնոլորտն է այդպիսին: Հարության մեծագույն վիճակին հասնելու համար մենք՝ ժողովուրդս, դատապարտված ենք չարչարանաց ուրբաթի եւ խաչելության միջով անցնելու, դատապարտված ենք մեր մաշկի վրա մեկ անգամ եւս հեղափոխականության ծանրությունն ու զարհուրանքը ճաշակելու. եւ մինչեւ սթափության աքաղաղի կանչելը՝ լինելու են բազում ուրացումներ, ցավոք, մինչեւ իսկ արժեքներից մեծագույնի՝ պետականության: Համաձայն ավետարանական այն խոսքին, թե «ինչ անելու ես՝ արագ արա», անխուսափելի խավարին հաջորդելիք հայ պետականության արշալույսի ու վերջնական հարության հանդեպ հավատով եւ սպասումով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ոչ թե հեղափոխական մեթոդով բոյկոտել, այլ վերջապես հպատակից դառնալ քաղաքացի եւ ակտիվորեն մասնակցել մայիսի 30-ի ընտրություններին՝ հնարավորինս զերծ մնալով վիրտուալ իրականության մերօրյա թելադրանքից եւ ականջալուր լինելով հայի պահպանողական ներքին էությանը, որով հնարավոր կլինի կարճել եւ առավել անցավ դարձնել նացիոնալ-ռոմանտիզմից ու հեղափոխականությունից վերջնականապես հրաժարվելու համար ստեղծված այս դաժանորեն օրինաչափ վիճակը: Հիշենք, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը. մենք բացառություն չենք:

Շնորհակալություն հայտնելով Երեւանի թիվ 17 ընտրատարածքի 3 տասնյակ հազար ընտրողներին, որոնց մեծ մասն ամենայն սիրով պատրաստ էր քվեարկելու պահպանողական գաղափարախոսության օգտին եւ չէր կասկածում իր հաղթանակին, հայտնում ենք միայն այդ տարածքում ընտրապայքարից մեր հրաժարման մասին՝ երկրորդելով վերոհիշյալ կոչը: Սրանով փորձում ենք գոնե այս առանձնահատուկ ընտրատարածքի սահմաններում ներդնել մեր համեստ լուման՝ օրինաչափ այս փուլի հնարավորինս արագ հաղթահարման մեջ: Սրանով փորձում ենք նաեւ ցույց տալ, որ սպասվելիք գիշերի մեջ պետք չէ հուսահատվել, քանի դեռ կան Պահպանողական կուսակցության պես քաղաքական ուժեր, որոնց համար աթոռամոլության կռապաշտությունից վեր սրբազան արժեքներ կան, որոնց համար «խորհրդարանը մեր նպատակն է» զանգվածային այս փսիխոզը ոչինչ է. հավատացե՛ք լուսաբացին, եւ մենք կգանք:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.