ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.03.1999թ.

Սահմանդրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում լրջորեն խարխլել մեր պետականության հիմքերը՝ ներմուծելով երկքաղաքացիության մասին դրույթը, ինչը կործանարար է մեր աշխարհագրական դիրքը, բնական եւ մարդկային ռեսուրսները, Սփյուռք, արցախյան չլուծված խնդիր ունեցող երկրի համար:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.03.1999թ.

Սահմանդրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում լրջորեն խարխլել մեր պետականության հիմքերը՝ ներմուծելով երկքաղաքացիության մասին դրույթը, ինչը կործանարար է մեր աշխարհագրական դիրքը, բնական եւ մարդկային ռեսուրսները, Սփյուռք, արցախյան չլուծված խնդիր ունեցող երկրի համար:

Երկքաղաքացիության պարագայում նաեւ Հայաստանի քաղաքացի կդառնան այլ երկրներում մշտապես բնակվող մեր միլիոնավոր ազգակիցներ, որոնք օրինաչափորեն պետականության մասին միմյանցից եւ մեզանից տարբերվող պատկերացումների արդյունքում կարող են ճիշտ չկողմնորոշվել տարածաշրջանային գործընթացներում՝ երկիրը մղելով արկածախնդրության:

Արցախյան հարցը ադրբեջանական տարբերակով վերջնական լուծում կստանա, եթե Արցախը, վարչականորեն Հայաստանի մաս չդարձած, իր բնակիչներին տա Հայաստանի քաղաքացիություն. կարճ ժամանակ անց միջազգային բանակցություններում արցախցիները կդիտվեն ոչ թե այդ տարածքի իրավատեր, այլ Հայաստանի քաղաքացի՝ հերթական պահանջատեր, որոնք կարող են բնակվել նաեւ ոչ Արցախում: Մինչդեռ ամեն ինչ պետք է անել արցախցուն Արցախում պահելու, դատարկված երկրամասը վերաբնակեցնելու համար:

Կոչ ենք անում իշխանությանը մաս կազմողներին՝ ձեռնպահ մնալ հատվածային-գավառական եւ կեղծ աշխարհաքաղաքացիության այդ մտայնությունից, չառաջնորդվել անձնական մանր շահադիտություններով եւ նոր ընտրակեղծիքներ չսարքել Սահմանադրության մեջ խցկելու երկքաղաքացիության մասին՝ Հայաստանի պարագայում՝ հակապետական նորմը:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Մ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ս. ՇԱՀԻՆՅԱՆ

ՀՀՇ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆ

«ՇԱՄԻՐԱՄ» Հ/Ք ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«21-ՐԴ ԴԱՐ» ԺԱԿ` Կ.ԿԱՐԱՊԵՏԱՅՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ` Վ. ՆԱԶԱՐՅԱՆ

ՑԵՂԱՊԱՇՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Շ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ՆՈՐ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ա. ԲԼԵՅԱՆ

ՔՐԻՍՏՈՆՅԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ի.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.