ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.03.1999թ.

Ելնելով այն ակներեւ փաստից, որ աշխարհն այսօր կանգնած է գաղափարախոսական, քաղաքական, տնտեսակարգային եւ վարչական նոր արմատական վերաձեւման շեմին,


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.03.1999թ.

Ելնելով այն ակներեւ փաստից, որ աշխարհն այսօր կանգնած է գաղափարախոսական, քաղաքական, տնտեսակարգային եւ վարչական նոր արմատական վերաձեւման շեմին,

Արձանագրելով, որ 20-րդ դարասկզբի նմանատիպ վերաձեւման ընթացքում հայությունը չկարողացավ կենսունակ եւ ճկուն գտնվել ու թուրքերի եւ քրդերի ձեռքով ենթարկվեց հայրենազրկման ու ցեղասպանության,

Ընդունելով, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն օրինաչափորեն գտնվում են այն հանգրվանում, ինչին արժանի են,

Պահպանողական կուսակցությունը հայտարարում է.

Հայաստանի ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, նախընտրական զանգվածային փսիխոզի մեջ, կա՛մ կրկնում են դարասկզբի կործանարար քաղաքականությունը, կա՛մ չեն զորում օրվա խնդիրը կարեւորից զանազանել:

- Դարասկզբին ազգային-պետական շահը համաշխարհային գործընթացներին զոհելու մեթոդը եւ գոյության իրավունքի ապահովումը բացառապես կործանարար «կողմնորոշումների» մեջ փնտրելը շարունակվում են այսօր:

- Եթե դարասկզբին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հրահրված գործողություններն ավարտվում էին թուրքական լուծը ռուսական լծով փոխարինելու ստրկամտությամբ ու չէին վերածվում սեփական պետության անհրաժեշտության գիտակցման, ապա այսօր եւս սեփական պետության շահի գիտակցումը զիջում է վտանգավոր կողմնորոշումներին:

- Հայաստանը, մեր խորին համոզմամբ, որեւէ շահ չունի թեկուզ սովորական բարյացկամություն դրսեւորելու իր պատմական հայրենիքում Թուրքիա պետության փոխարեն Քուրդիստան պետությանը հարեւանելուն: Ավելին, համոզված ենք, որ Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի՝ Քուրդիստանով փոխարինվելը վերջնականապես հայությանը կզրկի իր պատմական հիշողության վրա հիմնված վերջին հույսից: Պահպանողական կուսակցությունը թուրք-քրդական խնդիրը համարում է բացառապես այդ երկու ժողովուրդների ներքին խնդիր, ինչպես որ 1915-ին ներքին խնդիր դարձավ հայկական հարցը՝ իրենց պետությունների շահն իրավացիորեն գերադասող բոլոր երկրների համար: Պետությունները չաջակցեցին հայերին 1915-ին, այլ ազնվագույն անհատները, ինչպես Լեփսիուսը, Վեգները, Եփփեն, Յակոբսոնը եւ այլք: Այդպես, իրավացիորեն, Իրաքի անմեղ բնակչությանը մեզանում աջակցեցին հայ պահպանողականները, ոչ թե մեր պետությունը, իսկ Ռուսաստանի ամեն մի նպաստավոր հայտարարություն՝ Իրաքին արժենում է նոր ռմբակոծումների ալիք:

- Պահպանողական կուսակցությունը վտանգավոր է համարում օտարերկրյա քարոզչամիջոցների եւ պաշտոնատար շրջանակների օգտագործած խայծերը՝ Հայաստանին ոչ իր խաղի մեջ ներքաշելու ուղղությամբ: Մենք դրա դառը պտուղները ճաշակել ենք ե՛ւ դարասկզբին, ե՛ւ դարավերջին, երբ «օգնության» շտապողները օրինաչափորեն միշտ «3 ժամով» ուշանում են:

- Հայաստանի իրավասու մարմիններից պահանջում ենք Երեւանում քրդական ելույթները հունավորել այնպես, որ չվտանգվի քաղաքացիների անդորրը. պահանջում ենք հրապարակավ հայտարարել, որ, օրենսդրությանը համապատասխան, արտոնված էին կամ չէին քրդերի երթերն ու ցույցերը մեր մայրաքաղաքում:

- Քաղաքական բոլոր ուժերին կոչ ենք անում սթափվել եւ թույլ չտալ մեր պետության ղեկավարներին՝ կրկնելու դարասկզբի արկածախնդրությունը: Եթե Հայաստանը հասցնենք կործանման, ապա պետք չի լինելու նաեւ այն Խորհրդարանը, որի անդամ դառնալու մտասեւեռումն ունեն այսօրվա հայ քաղաքական, տնտեսական, մինչեւ իսկ՝ քրեական գործիչները. հիշենք, թե ինչպես ավարտվեց մեկ այլ խորհրդարանի անդամ Գրիգոր Զոհրապի կյանքը:

- Ազգությամբ քուրդ մեր համաքաղաքացիներին հորդորում ենք իրենց ելույթներով Հայաստանին չենթարկել փորձության. դա մեր ընդհանուր տունն է:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.