ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սոսկալի է․ Պուտինը գրեց ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու որոշումը, Փաշինյանին ստորագրել տվեց․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպե՞ս կարելի է գնահատել Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և Պուտինի հետ ստորագրած 30 կետանոց հայտարարությունը՝ միջազգային չափազանց մեծ լարվածության ֆոնին։ Անգամ համեմատություններ եղան Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, թե Հայաստանը «բելառուսացման»՝ ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհին է։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Factor TV-ի հարցազրույցում կարծիք է հայտնում, որ լավագույն դեպքում կարելի է սա համարել ինքնիշխանության որոշակի տարրերի զիջում․ «Դա, ըստ էության, Հայաստանը թողնելով՝ ներքին բովանդակությունը հանելու, ինքնիշխանությունից զրկելու որոշում է, բայց համամիտ չեմ, որ դա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունն է։ Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ վստահ եմ, որ սա էլ Պուտինն է գրել։ Երեք օր տարան, մարդուն պահեցին այնտեղ, ստորագրել տվեցին։ Եվ սա սոսկալի է»։

Հատկապես անընդունելի է հայտարարության այն կետը, ըստ որի՝ ՀՀ-ն և ՌԴ-ն ՄԱԿ-ում, միջազգային կառույցներում պետք է համադրեն իրենց մոտեցումները․ «Այսինքն՝ մենք ևս Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին, ըստ այս հայտարարության, պետք է դեմ քվեարկենք մեր գերիների վերադարձին»,- ասաց Միքայել Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը՝  Factor TV, հեղինակ՝ Ռոբերտ Անանյան, 22․04․2022թ


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.