ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հաղորդագրություն

Պահպանողական կուսակցության խորհրդի առաջարկով՝ կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի հրավերը և հունիսի 23-ին հանդիպել նրան։ 

Հանդիպման ընթացքում Մ. Հայրապետյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները. 

1. Իշխանությունը պարտավոր է ջանքեր գործադրել ազգային համաձայնության հասնելու համար, որպեսզի Հայաստանը կարողանա դիմագրավել քաոսի ռուսական պրոյեկտը։

2. Հայաստանը այլևս չընդունեց ռուսական դրոշներով ուժերին։

Ըստ այսմ՝ 

1. Հայկական օրակարգերը հետայսու պետք է ձևավորվեն Հայաստանում։

2. Հայաստանը պետք է փոխի իր քաղաքակրթական անվտանգային ռելսերը և ձեռնամուխ լինի Ազգային անվտանգության նոր դոկտրինի ընդունմանը։

3. Այս ամենը բխում է հոգևոր ավտանգությունից, որն անտեսված է եղել առ այսօր։

4. Հայաստանը պետք է դառնա թվային, ցանցային՝ իրականացնելով հայ մտքի և հոգու համահավաք, այլապես անզոր է լինելու դիմակայել նոր աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված մարտահրավերները։ 

Պահպանողական կուսակցությունն իր գաղափարներն իրականացնելու, նշված  մարտահրավերները դիմակայելու և մոտեցող աղետը կանխելու համար պատրաստ է ներդնել իր մտավոր ներուժը՝ ելնելով Գարեգին Նժդեհի այն գաղափարից, թե Հայրենիքին պետք է ծառայել անկախ այնտեղ իշխող վարչակազմից։   

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

23.06.2021թ.

Երևան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.