ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քվեարկել ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի օգտին
- 2021-06-15
- / Թաթուլ Մկրտչյան
Հայտարարություն
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն՝
- ընդառաջելով իր շահառուների նախընտրություններին,
- առաջնորդվելով քաղաքակրթական ընտրություն կատարելու բեկումնային անհրաժեշտությամբ և ազգային իշխանություն ձևավորելու քաղաքացիական հրամայականով,
Կոչ է անում ընտրելու իրավունք ունեցողներին՝
- Մասնակցել ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին և քվեարկել ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի օգտին (N 13)։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն լիահույս է, որ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ամենաբազմակուսակցական դաշինքն ընտրողների մեծամասնության քվեն ստանալուց հետո կմիավորի ժողովրդին ազգային-քաղաքակրթական արժեքների շուրջ, կամրացնի ՀՀ ինքնիշխանությունը, կվերականգնի տարածքային ամբողջականությունը, ապահովի օրենքի և իրավունքի գերակայությունը, պետության զարգացումն ու համընդհանուր բարեկեցությունը։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան
15.06.2021թ, Երևան