ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ստեղծված ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է օրակարգ բերել Հայաստանից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը․ Թաթուլ Մկրտչյան

Մայիսի 29-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում «Սահմանային իրավիճակի լուծման հեռանկարները» թեմայով։ 

Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ ուժերից` «Ազատ Հայրենիք» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն, «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք,  «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն, «Արդար Հայաստան» կուսակցություն, «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն։

«Ազատ Հայրենիք» դաշինքի մաս կազմող Պահպանողական կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանն իր խոսքում ընգծեց, որ ստեղծված ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է օրակարգ բերել Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերման հարցը։
Պահպանողական կուսակցության անդամ Հայկ Միրզոյանն էլ նկատեց, որ եթե այսօր Հայաստանը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ապա ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ռուսաստանը լեգտիմ իրավունք ունի վետո կիրառել։ Այդ նկատի ունենալով, ՄԱԿ ԱԽ դիմելուց առաջ ՀՀ իշխանությունները պարտավոր են բարձրացնել Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերման հարցը։

Մանրամասն՝ տեսանյութում, աղբյուրը՝ 1in.am, 29․05․2021թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.