ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայտարարություն Ազատ Հայրենիք (ԱՀ) Դաշինքի ձևավորման մասին

Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցություները համաձայնության եկան Ազատ Հայրենիք դաշինք ձևավորելու մասին:

Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումը ընդունող բոլոր քաղաքական ուժերի համար:

ԱՀ Դաշինքի Ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների  ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

18/05/2021թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.