ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գումարել ԱԺ հատուկ նիստ և սառեցնել եռակողմ հայտարարության՝ Հայաստանի պարտավորությունների կատարումը

Սյունիքում ստեղծված սպառնալից վիճակի առնչությամբ Կառավարությանը հաստատակամորեն կոչում ենք.

  1. ՀԱՊԿ-ի կողմից անհապաղ միջամտության բացակայության կամ հարցի ձգձգման քաղաքականություն վարելու պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել այդ կառույցից Հայաստանի Հանրապետության դուրս գալու գործընթաց:
  2. Միջպետական ռազմական պայմանագրերով նախատեսված պարտավորությունների անհապաղ կատարման պահանջով պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ձգձգման պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել Ռուսաստանի հետ ռազմական միջպետական պայմանագրերի վերանայման գործընթաց:
  3. Ռազմաքաղաքական աջակցության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով սկանդինավյան խաղաղապահների տեղաբաշխման խնդրանքով պաշտոնապես և հրապարակավ դիմել ԵԱՀԿ-ին և ՆԱՏՕ-ին:
  4. Գումարել օրենքի ուժով լուծարված, սակայն պարտականությունների կատարման լիազորությունները պահպանած ԱԺ հատուկ նիստ և օրենքի ընդունմամբ սառեցնել Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության՝ Հայաստանի բոլոր պարտավորությունների կատարումը:
  5. Երկրում հայտարարել ռազմական դրություն և համընդհանուր մոբիլիզացիա:
  6. Անմիջապես զինաթափել և ՀՀ դատարանի առջև կանգնեցնել ՀՀ սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական զինվորականներին՝ չբացառելով Ադրբեջանում պահվող հայազգի պատանդների հետ նրանց փոխանակման հնարավորությունը:
  7. Վարչապետի գլխավորությամբ Կառավարությունն ամբողջ կազմով տեղափոխել Սիսիան քաղաք և Սիսիանից կառավարել երկիրը, ընդունել ու ճանապարհել արտասահմանյան պատվիրակություններին, քանի դեռ թեկուզ կես մետրի չափ ՀՀ տարածքի մեջ խորացած ադրբեջանական զինվորական կա:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցություն

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.