ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ11.10.2005թ.

ք. Երեւան

1. Ներկայիս համակարգային ճգնաժամի հաղթահարման եւ կայուն զարգացման ուղին բռնելու միակ երաշխիքը հզոր քաղաքացիական շարժումն է, որի հիմնաքարը իրեն երկրի տերը գիտակցող քաղաքացին է. քաղաքացիական գիտակցության այնպիսի իրողություն, երբ մարդիկ պատրաստ են հարգել միմյանց իրավունքները:

Այսպիսի քաղաքացիական գիտակոցության ձեւավորումն ու շարժումը դառնում են Համագործակցության կարեւորագույն խնդիրը, որի լուծումը թույլ կտա շատ կարճ ժամանակում հաղթահարել գոյություն ունեցող բոլոր կնճիռները:

2. Իշխանական լծակները յուրացրած ռեժիմին քաղաքական ասպարեզից հեռացնելը, ժողովրդի կողմից երկրում օրինական իշխանություն ձեւավորելը մնում են առաջնահերթ խնդիր:

Այս տեսակետից կարեւորագույն նշանակություն ունի ռեժիմին «ՈՉ» ասելու գործառույթը, որը ծավալվում է երկրում:

Չնայած 2003թ. նախագահական ընտրությունները, ըստ էության, արդեն նման հանրաքվե էին, երբ ժողովուրդը հստակ « ՈՉ» ասաց ռեժիմին, սակայն վերջինիս հաջողվեց ահաբեկչությամբ եւ խարդավանքներով պահպանել իշխանական լծակները:

3. Ռեժիմի բոլոր փորձերը` հանրաքվեն ներկայացնել որպես սահմանադրական փոփոխությունների իրավական գործընթաց, սին են, քանի որ`

ա) սահմանադրական հանրաքվե կարող է նախաձեռնել միայն ժողովրդի կողմից ձեւավորված իշխանությունը,

բ) սահմանադրությունը երկրի քաղաքացիների կոլեկտիվ պայմանագիր է` սեփական իրավունքների եւ այդ իրավունքները պաշտպանելու կոչված պետական կառուցվածքի մասին:

4. Սին են ռեժիմի հույսերը, թե ժողովրդի «ՈՉ»-ը ստանալուց հետո կկարողանան պահպանել իշխանական լծակները:

Դրանից հետո ոչ ոք րոպե անգամ չի հանդուրժի ժողովրդի կողմից մերժված ռեժիմը:

Նույնն է սպասվում նրանց` հանրաքվեի ընթացքը կամ արդյունքները նենգափոխելու դեպքում:

5. Այս ճանապարհով երկրում օրինականություն հաստատելու նպատակով` առաջիկայում Համագործակցությունը կմշակի հատուկ գործողությունների համակարգ, որը կներկայացվի հանրությանը:

Հայաստանի մտավորականների ֆորում

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարների միություն» կուսակցություն

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցություն

Հայաստանի մարքսիստական կուսակցություն

Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցություն

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մարդու իրավունքներ 96» կուսակցություն

«Նոր ժամանակներ» կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.