ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում հարգել Բռնադատվածների հիշատակը

Պահպանողական կուսակցությունը

- հիմք ընդունելով՝

• ԵԽԽՎ 1481 բանաձևը, 

• «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, 

• «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

- կարևորելով՝

• միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

• Հայաստանի հանրապետության՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հարազատ մաս զարգանալու տեսլականը,

- կոչ է անում

• ՀՀ Նախագահին, ՀՀ Վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, դատական իշխանություններին և Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ՀՈՒՆԻՍԻ 14-ին հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին՝ այցելել  հուշարձան, հիշատակի խոսք ասել:

• ՀՀ քաղաքացիներին՝ Չարիքի կայսրության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ և Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում:

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

14.06.2020թ. Երևան


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.