ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պահպանողական կուսակցությունը հիացմամբ ողջունում է Վրաստանի քաղաքացիների ազգային արժանապատվության նախանձախնդրությունը՝ օրինակելի համարելով քաղաքացիների ընդվզումը հանուն ինքնիշխանության

Պահպանողական կուսակցությունը հիացմամբ ողջունում է Վրաստանի քաղաքացիների ազգային արժանապատվության նախանձախնդրությունը՝ օրինակելի համարելով քաղաքացիների ընդվզումը հանուն ինքնիշխանության:

Վրաստանում կատարվողը բացառապես ռուսական իմպերիական սադրանքի փորձ է՝ տարածաշրջանում միջազգային հերթական լարվածության ֆոնին Հարավային Կովկասի քաղաքակրթության ուղին բռնած հանրապետություններում քաոս ստեղծելու նպատակով:

Միանգամայն անընդունելի է հայկական խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառ երկրների միջխորհրդարանական համաժողովին այն դեպքում, երբ Հայ եկեղեցին Օրթոդոքս եկեղեցուց անկախացվել էր Պապ թագավորի օրոք և ցայժմ հանդես եկել սեփական ինքնիշխանությամբ ու դավանաբանությամբ:

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.