ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է Ուկրաինայի ժողովրդին

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ աննախադեպ ժողովրդական աջակցությամբ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնում, որ նորընտիրն իր բարձր ժողովրդականությունը կծառայեցնի Ուկրաինայի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղությանը։

Պահպանողական կուսակցությունը բարձր է գնահատում գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ ազատ-արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու, իշխանությունն խաղաղ-անցնցում հանձնելու, Ուկրաինայի ժողովրդի քաղաքակրթական ընտրության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ գործած վճռական ջանքերը։

Պահպանողական կուսակցությունը ի սրտե շնորհավորում է Ռուսաստանի ագրեսիային դիմակայող Ուկրաինայի եղբայրական ժողովրդին ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու առաքելության ճանապարհին կարևոր հանգրվանի հասնելու կապակցությամբ, մաղթում խաղաղություն և բարօրություն։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.