ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է ԱԺ անցած 3 քաղաքական ուժերին
- 2018-12-11
- / Պահպանողական կուսակցություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.12.2018թ.
Ք. Երևան
Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին՝ բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Միևնույն ժամանակ շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ կամարտահայտման, ինչը ժամանակակից պետականության ամրության հիմնարար գրավականն է:
Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին հնարավորինս պատրաստ լինելու հարցում մեծ են Խորհրդարանի դերը և պատասխանատվությունը, ուստի այսօրվանից իսկ անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը և գործելաոճին՝ անցնելով պատասխանատվության ստանձնման սթափության, ինչն ակնկալվում է նոր Խորհրդարանից: Նույն սթափությունն ու պատասխանատվությունն է ակնկալվում նաև արտախորհրդարանական քաղաքական միավորներից, քանզի մեկն է Հայրենիքը:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ