ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մեր ուժերի ներածին չափով պահպանողականներս կաջակցենք «Ելք»-ի նախաձեռնությանը


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

 -Պարոն Հայրապետյան, «Ելքը» ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել, որ պետք է որդեգրել ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հայտարարության վերաբերյալ։ Ձեր քաղաքական ուժը կաջակցի՞, թե՞ ոչ: Ձեզ համար հիմնավո՞ր են այն դրույթները, որ կան հայտարարության մեջ:

 -Անկախ հայտարարության տեքստի դրույթներից՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը շրջանառելը, այդ ուղղությամբ արդյունավետ քաղաքական քայլեր անելը միմիայն ողջունելի են, և մեր ուժերի ներածի չափով պահպանողականներս կփորձենք աջակցել «Ելքի» նախաձեռնությանը:

 Առհասարակ, ի՞նչ եք կարծում, այսնախաձեռնությունը հանրայինաջակցություն կունենա՞՝ հաշվի առնելով, որ 2013-ին ԵԱՏՄ անդամակցման դեմ դուրսեկողների պայքարը հանրային լայնաջակցություն չունեցավ:

-Հանրային աջակցության մակարդակը կախված կլինի նախաձեռնության ներկայացման քաղաքական գործիքակազմից, առաջնորդողների անձնական որակներից և որդեգրած ուղեգծից: Դեռևս միայն դրական է ամեն բան:

Տեսակետ կա, որ այս նախաձեռնությունըձեռնտու է իշխանություններինՌուսաստանի հետ հարաբերություններովորոշակի տրամադրություններ ցույց տալուհամար:

-Չի բացառվում: Եթե դա իշխանություններին ձեռնտու է, դեռևս չի նշանակում, որ հրաժարվել է պետք:

-Հայաստանում Ռուսաստանի դեսպանիկարծիքով Հայաստանի բնակչությանմեծամասնությունը ԵԱՏՄ-ից դուրս գալհամաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդմիությունում գտնվելու ակնհայտառավելությունները: Որտեղի՞ց դեսպանինայս համոզմունքը:

 -Ռուսական դեսպանն ուղղակի էժան քարոզչություն է անում, որ էթիկայի խախտում է և կոպիտ միջամտություն մեր ներքին կյանքին: Հայաստանի գիտակից քաղաքացիներն առնվազն Քեսաբի դեպքից հետո չեն վստահում ռուսական ոչ մի խոսքի և գործի:

-Ընդհանրապես վերջին շրջանումապագաղութացման տարբերնախաձեռնություններ եղան: Ո րքանո՞վ դաիրապես կարո՞ղ է նպաստելապագաղութացմանը և ի՞նչ պետք է անելդրա համար:

-Ողջունելի են ապագաղութացման բոլոր նախաձեռնությունները, եթե իհարկե դրանց մի մասը գոլորշի բաց թողնելու և ախոյաններ երևակելու համար չի նախագծվել ռուսական շրջանակներում: Ժամանակի ընթացքում կա՛մ Ռուսաստանը կժողովրդավարականանա և կդառնա մեր բարեկամն ու իրական դաշնակիցը, կա՛մ նրա թուլացմանը համընթաց՝ Հայաստանն աստիճանաբար կթոթափի գաղութային կախվածությունը:

Ինչպե՞ս եք գնահատում «Խավարում» ցուցահանդեսի փակումը: Արդյոք դագրաքննություն չէ՞, արդյոք դրանով չենփորձո՞ւմ ռեպրեսիաների հեղինակներինարդարացնել:

-Ազատ մտքի արգելափակումը, գրաքննությունը հատուկ են միայն ամբողջատիրական պետություններին. և մենք, լինելով ամբողջատիրական Ռուսաստանի կցորդը, շարժվում ենք նույն տրամաբանությամբ: Իսկ ռեպրեսիաների հեղինակներին այսօրվա դրածոները ոչ թե արդարացնել, այլ գոնե ժամանակավորապես փրկել կարող են միայն. և դա ուզում են, քանի որ այդ ռեպրեսիաների հեղինակների կա՛մ անմիջական, կա՛մ հոգևոր զավակներն են այսօր Հայաստանում նշանակված որպես վերակացուներ, ում մենք իշխանություն ենք անվանում: Բայց դե, նրանց գնացքը վաղուց գնացել է, իրենք վերջին ուղևորներն են՝ կառամատույցին մնացած:


Սիրանույշ Պապյան 1in.am 

  • 2017-09-13

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.