ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սա դեռ սկիզբն է․Միքայել Հայրապետյանը՝ ԵԱՏՄ նոր պահանջների մասին

Post 1

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացին ԵԱՏՄ մտնելու պատճառով աստիճանաբար կհայտնվի այն վիճակում, ինչում հայտնվեց, երբ 200 տարի առաջ «ռուսի անիծյալ ոտքը մեր լիս աշխարհը մտավ»:

Նա, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջներին, ըստ որոնց, Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք, նշեց, որ սա դեռ սկիզբն է:

Նշենք, որ արտադրանքի մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։ Նոր փոփոխությունները հարուցել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներին, որոնք հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում էին Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։

«Հայաստանի քաղաքացին շուտով կմոռանա նորմալ ավտոմեքենաների մասին և վերստին կլծվի աշխարհում պահանջարկ չունեցող ռուսական անորակությանը, Հայաստանի քաղաքացին կհեռանա իր մայրենի լեզվի և, աշխարհում հարգի լեզուներից ու ստիպված կբարբառի Շեպետովկայից անդին անպիտան ռուսերենին, նավթառատ ու գազառատ տարածաշրջանում ապրելով՝ Հայաստանի քաղաքացին վառելիքի համար կվճարի աշխարհում ամենաբարձր գինը...  Մի խոսքով՝ Կորչե՛ն Եվրասիան էլ, Եվրասիական տնտեսական, ռազմական, մշակութային միություններն էլ »,-ասաց նա:
 

«Թերթ.am» 27.07.17 Հռիփսիմե Հովհաննիսյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.