ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ (17-18.03.2012թ.)

2012թ. մարտի 17-18-ը, Երեւանում տեղի ունեցավ Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Համագումարն ընդունվեց 10 որոշում: Արտահերթ համագումարն ընդունեց նաեւ Բանաձեւ:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի

17-18.03.2012թ.

2012թ. մարտի 17-ին, ժամը 19:00-ին Երեւան քաղաքում, համաձայն ՊԿ Կենտրոնական խորհրդի 17.01.2012թ.որոշման, աշխատանքը սկսեց Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը` օրակարգային մեկ հարցով` «ՀՀ ԱԺ 2012թ. մայիսյան ընտրություններին Պահպանողական կուսակցության մասնակցություն»:

Ժամը 19:30-ին ավարտվեց պատվիրակների գրանցումը: 45 պատվիրակներից ներկա էին 41-ը` ընտրված ՀՀ բոլոր մարզերի եւ Երեւան քաղաքի առնձնացված ստորաբաժանումներից (Մասնաճյուղերից):

Հյուրեր եւ լրագրողներ չէին հրավիրվել:

Ժամը 19:30-ին ՊԿ 10-րդ արտահերթ համագումարը սկսեցիր աշխատանքները:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2

Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի

17-18.03.2012թ.

2012թ. մարտի 18-ին, ժամը 10:00-ին Երեւան քաղաքում աշխատանքն ավարտեց Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը` ընդունելով 10 (տասը) Որոշում:

ՊԿ ԿԽ գործադիր քարտուղար՝ Թ. ՄԿՐՏՉՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

17-18.03.2012թ.

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Բաց քվեարկությամբ միաձայն 10-րդ համագումարի հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատվեց 3 (երեք) պատվիրակից:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 2

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Բաց քվեարկությամբ միաձայն 8-րդ համագումարի հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին պատվիրակներ Տ. Խաչատրյանը (նախագահ), Ա. Ալեքսանյանը (անդամ), Ն. Բեժանյանը (անդամ):

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 3

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Բաց քվեարկությամբ միաձայն Պահպանողական կուսակցության 10-րդ համագումարի նախագահության կազմը հաստատվեց 3 (երեք) պատվիրակից:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 4

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Բաց քվեարկությամբ միաձայն Համագումարի նախագահության անդամներ ընտրվեցին պատվիրակներ Մ. Հայրապետյանը (համագումարի նախագահ), Զ. Վարդանյանը (համագումարի փոխնախագահ), Թ. Մկրտչյանը (համագումարի նախագահության անդամ, քարտուղար):

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 5

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Հաստատել Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի օրակարգը՝ «ՀՀ ԱԺ 2012թ. մայիսյան ընտրություններին Պահպանողական կուսակցության մասնակցություն»:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 6

(«կողմ»25, «դեմ»13, «ձեռնպահ»3)

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցության հարցում նախապատվությունը տալ Հայ ազգային կոնգրեսի դաշինքին:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 7

(«կողմ»38, «դեմ»1, «ձեռնպահ»2)

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մեծամասնական կարգով թեկնածուներ չառաջադրել:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 8

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդին հանձնարարել եւ լիազորել` ՀՀ օրենքներով եւ ՊԿ Կանոնադրությամբ նախատեսված կարգով գործելու դաշինքի գրանցման ու կազմակերպչական հարցերի լուծման ուղղությամբ:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 9

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդին հանձնարարել նախապատրաստել կուսակցության հերթական` 11-րդ համագումար հրավիրելը ոչուշ, քան 2012թ.հոկտեմբեր ամիսը:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 10

(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Հաստատել Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի հետեւյալ Բանաձեւը.

Հաշվի առնելով, որ

ա) Պահպանողական կուսակցությունը 1999թ.-ի սկզբից հետեւողականորեն զբաղվել է ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի քարոզչությամբ եւ նախապատրաստմամբ,

բ) 2008թ. նախագահական ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքներն անընդունելի էին հասարակության մեծամասնության եւ Պահպանողական կուսակցության համար,

գ) 2007թ.սեպտեմբերի 21-ից սկսված քաղաքական գործընթացը ՀՀ Հիմնադիր-նախագահի քաղաքական պարտիան է, որի` նրա կողմից 2012թ. խորհրդարանական ընտրություններով տրամաբանական հանգրվանի հասցնելուն օժանդակելը Պահպանողական կուսակցությունն իր բարոյական պարտքն է համարում,

դ) 2012թ.մայիսյան խորհրդարանական ընտրությունները Պահպանողական կուսակցությունը դիտարկում է որպես 2008թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլ,

Պահպանողական կուսակցությունը 2012թ. ՀՀ ԱԺ ընտրություններումկրկին պաշտպանում է ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` անկախ նրա հրապարակելիք նախընտրական ծրագրի բովանդակությունից ու նախընտրական ցուցակի կազմից:

Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր համոզմունքը, որ Հայաստանի պետականության թիվ մեկ քաղաքական խնդիրն այսօր Սահմանադրական կարգի հաստատումն է, իսկ առաջիկայում` հօգուտ քաղաքակրթական Արեւմտյան համակարգի ընտրանք կատարելը:

Հայաստանում Սահմանադրական կարգի հաստատման եւ Հայաստանն Արեւմտյան քաղաքակրթական համակարգին հարազատորեն ինտեգրելու նպատակով Պահպանողական կուսակցությունը կնախապատրաստվի գալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու համար: Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է սույն Բանաձեւին հարիր մոտեցումներ ունեցող բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության անդամների հետ լայն համագործակցության:

Համագումարի նախագահ՝ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համագումարի քարտուղար՝ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.