ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կրեմլի խելագարը Ադրբեջանին քսի է տալու Սյունիքի վրա
- 2022-04-29
- / Միքայէլ Հայրապետեան
Կրեմլի ծրագիրն է՝ Շուշին դարձավ Կարս, Սյունիքն էլ փորձում են դարձնել Ալեքսանդրապոլ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Կրեմլի խելագարը Ադրբեջանին քսի է տալու Սյունիքի վրա Հայրապետյանը կարծում է, որ Հայաստանում ապակայունացումը բացառապես Կրեմլին է պետք, որ կարողանա «պարտքերը մարել» Ադրբեջանի ու Թուրքիայի հետ․ «Հայ ժողովրդին պատերազմ է հայտարարել Կրեմլի դրածոները: Պուտինը Հայաստանում իշխանափոխություն չի ուզում․ Փաշինյանը հանձնված է Կրեմլի ողորմածությանը»:
Աղբյուրը՝ 1in.am, հեղինակ՝ Արթուր Աղաբեկյան, 29․04․2022թ