ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այդ «ճաշը» եփողները ռուսական ագենտներ են

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր երեկ հոդված հրապարակել, նշել, թե ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին։ Տեր-Պետրոսյանի կարծիքով «ընթացիկ ներքաղաքական առճակատումը» ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը բանակցություններում: Նա նաև նշել էր, որ եթե մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, «թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

Հայրապետյանն համամիտ է Տեր-Պետրոսյանի հետ՝ ով էլ լինի հլու հնազանդ կատարելու է ռուսական հրամանը․ «Տեր-Պետրոսյանի ցուցակում նշվածներից չարիքի փոքրագույնը Փաշինյանն է, որը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը: Հայաստանը փորձում է ելքեր փնտրել: Մենք հաշվարկելու և սթափ մտածելու կարիք ունենք: Որևէ մեկի ողորմածությանը չենք կարող սպասել: Ներսում իրար հոշոտում ենք, խաբում, իսկ դրսում փորձում ենք ազնիվ լինել»:

Աղբյուրը 1in.am, հեղինակ՝ Գոհան Հայրապետյան, 06․05․2022թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.