ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Աբսուրդի գագաթնակետն է, որ ԿԳԲ-ն Ազատության հրապարակում է
- 2022-04-18
- / Միքայէլ Հայրապետեան
«Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Հարության տոնի երեկոյան հայտարարեց, թե եկել է Ազատության հրապարակ ու մնալու է այնտեղ՝ Արցախի շուրջ ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառով, կոչ անելով միանալ իրեն և փրկել Արցախը հանձնումից:
Արթուր Վանեցյանին առայժմ միացել են առավելապես թիմակիցները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:
Հայրապետյանի խոսքով՝ աբսուրդի գագաթնակետն է, որ ԿԳԲ-ն Ազատության հրապարակում է: Հայրապետյանի կարծիքով՝ Ժողովրդավարության վերջին փշրանքներն ենք մսխում․ օգտվելու փոխարեն՝ լալահառաչ ելույթներ ենք ունենում:
Աղբյուրը՝ 1in.am, հեղինակ՝ Արթուր Աղաբեկյան, 18․04․2022թ