ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քվեարկել ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի օգտին

Հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն՝ 

- ընդառաջելով իր շահառուների նախընտրություններին, 

- առաջնորդվելով քաղաքակրթական ընտրություն կատարելու բեկումնային անհրաժեշտությամբ և ազգային իշխանություն ձևավորելու քաղաքացիական հրամայականով,

Կոչ է անում ընտրելու իրավունք ունեցողներին՝

- Մասնակցել ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին և  քվեարկել ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի օգտին (N 13)։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն լիահույս է, որ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ամենաբազմակուսակցական դաշինքն ընտրողների մեծամասնության քվեն ստանալուց հետո կմիավորի ժողովրդին ազգային-քաղաքակրթական արժեքների շուրջ, կամրացնի ՀՀ ինքնիշխանությունը, կվերականգնի տարածքային ամբողջականությունը, ապահովի օրենքի և իրավունքի գերակայությունը, պետության զարգացումն ու համընդհանուր բարեկեցությունը։ 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝  Կարեն Հեքիմյան  

15.06.2021թ, Երևան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.