ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սա ցույց է տալիս այսօրվա իշխանությանը տիրացած լրտեսների վերաբերմունքն ազգային արժեքներին. Պարույր Հայրիկյան․ «Առավոտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Անկախության վերականգնման օրը Հանրապետության հրապարակում տոնական որևէ միջոցառում, ցուցանակ չկա, նույնիսկ դրոշները չկան: Սա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերվում այսօրվա իշխանությանը տիրացած լրտեսներն ազգային արժեքներին»,- Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում վրդովվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հայտնեց՝ օրվա կոչմանը համարժեք պիտի գնան հարգանքի տուրք մատուցելու Արամ Մանուկյանի, Հայկազ Խաչատրյանի շիրիմներին:

Պարույր Հայրիկյանը նշեց՝ այսօրվա միջոցառումը կազմակերպում են՝ որպես նախընտրական դաշինքի ներկայացուցիչ, որը կոչվում է «Ազատ հայրենիք» ու շարունակեց. «Այս տոնը մեզ պարտավորեցնում է պատմությանը նայել նաև այսօրվա իրադարձություններով: Որևէ՝ նույնիսկ ամենախանդավառ միջազգային կազմակերպություն մեզ չի կարող ստիպել մոռանալ, որ այսօր մենք ճգնաժամային իրավիճակում ենք, և դա է մեզ պարտադրել ամեն գործ մի կողմ դնել և ներկայանալ՝ որպես դաշինք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունե՞ք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ կապված, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Գիտեմ, որ ամեն մարդ պիտի կատարի իր պարտականությունները: Մեզնից կախված արեցինք առավելագույնը, որ մեր ժողովրդին ընտրելու հնարավորություն տանք: Եթե մի քանի օր առաջ մարդիկ ասում էին՝ չգիտեմ՝ Ռոբերտի՞ն ընտրեմ, թե՞ Նիկոլին, հիմա ահագին մարդիկ կան, որ այս կարգախոսն են ասում՝ հիմա ես գիտեմ՝ ում կընտրեմ: Մենք այլընտրանքը ձևավորեցինք»:

Մանրամասն՝ «Ա1+»-ի տեսանյութում

Աղբուրը՝ Aravot.am, հեղինակ՝ Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, 28․05․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.