ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նիկոլը Պուտինի զինվորն է՝ նրա՛ հրամաններն է կատարում․ մեզ խաբել են, թե ՌԴ-ն դաշնակից է՝ կօգնի․ Factor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Factor TV-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, տեղեկություն է շրջանառվում, որ հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծվի, իսկ ՌԴ-ն աջակցի խորհրդատվական կարգով։ ՀՀ կառավարությունը պայման է դնում, որ ադրբեջանցի զինծառայողները պիտի նահանջեն ելման դիրքեր։ Փաշինյանին քննադատում են ամենադաժան բառերով, սակայն շատ հաճախ մոռացվում է Լավրովի այցը Երևան և Բաքու, ուր նա խոսեց սահմանազատում անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ինչո՞ւ է անտեսվում այս փաստը հանրային քննարկումներում։

-Հանրային քննարկումներում սովորական գյուղացիները մասնակցո՞ւմ են, մասնակցում են ռուսական ագենտները՝ հաղորդավարներ, հեռուստատեսությունների ղեկավարներ, կուսակցականներ, պաշտոնյաներ, որոնք ռուսական ագենտներ են՝ դրածոներ։ Սովորական գործակալներ են և բնականաբար՝ դա պիտի ասեն, որ հանկարծ ռուսի անունը չտաս, Նիկոլն է դավաճանը, Նիկոլը բացարձակապես դավաճան չէ։ Եթե Նիկոլը մի այիբ ունի, դա իր գավառական լինելն է, Նիկոլը դավաճան չի, Նիկոլը սովորական զինվոր է, հրամանը տալիս է իր խնամակալը՝ Պուտինը, իսկ ինքը կատարում է հստակ զինվորի նման։ Իրեն առաջնորդողն իր հայրենիքը չի կարող լինել։ Ինքն էնտեղ է ստորագրություն տվել, ոչ թե սովորական հայ գոյւղացուն է ստորագրություն տվել։ Էն ո՞նց էր Հրանտ Մաթևոսյանն ասում՝ «Գիտես, մայրդ սրտից թույլ, փուխր մարդ է, մի լավ խոսքը․․․», էդ մի լավ խոսքն էր ասում՝ «Սիրում եմ ձեզ» ու վերջ։ Ժողովրդին ասածի տակից կարող է դուրս գալ, մեր ժողովուրդը ներող է, բայց այ նրանց տակից չի կարողանալու դուրս գալ։ Նրանցից պիտի զգուշանա, նրանք չեն ներելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ factor.am, հեղինակ Ռոբերտ Անանյան, 20․05․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.