ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճգնաժամի հանգուցալուծո՞ւմ. ինչպիսի՞ դիրքորոշում ունեն խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը․ ԳԱԼԱ

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում արտահերթ ընտրությունների գնալու կոչ արեց քաղաքական ուժերին:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեն խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ:

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը այն կարծիքին է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա:

«Պետք է լիցքաթափում լինի, այլապես հետվնասվածքային այս համախտանիշը կարող է խորանալ ու վտանգել երկրի բուն գոյությունը: Մենք 7 կուսակցությամբ որպես լավագույն ելք առաջարկեցինք Սահմանադրության մի տարբերակ, որը թույլ կտա առանց ցնցումների հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Շուտով լրանում է այն ժամկետը, երբ Արդարադատության նախարարությունը և Սահմանադրական պետական մասնագիտական հանձնաժողովը պարտավոր են գրավոր պատասխան տալ մեզ: Իսկ նրանց՝ ծածկադմփոցով արդեն իսկ Վենետիկ ուղարկված Ընտրական նոր օրենսգիրքը նշանակելու է հերթական կիսալուծում, պերմանենտ ճգնաժամերի ու այսպիսի կենցաղային-գավառական և վտանգավոր վիճակներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Միքայել Հայրապետյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հեղինակ՝ Անահիտ Չալիկյան, 03․03․2021թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.