ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.09.2020թ., Երևան

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը՝ մեր երաշխավորված ապագայի հիմնական գրավականի՝ Անկախության տոնի առթիվ:

Հայ ժողովրդի ներկա սերնդին բախտ է վիճակվել ոչ միայն Պետականություն ստեղծելու, այլև սեփական արժանավորությունն ապացուցելով՝ այն պահպանելու, զարգացնելու, ինքնիշխանության սահմաններն ընդլայնելու:

21-րդ դարում բոլոր ազգերի շարքում հայությունը ևս կանգնած է գլոբալ մարտահրավերներում սեփական գույնն ու տեղն ապահովելու փորձության դեմ հանդիման:

Մեր բոլոր հայրենակիցներին մաղթում ենք կորով և անսակարկելի արժեքների ընկալման առողջ գիտակցություն՝ արագ և արմատապես փոփոխվող աշխարհի զարգացման ընթացքի զարկերակը որսալու, արդիականանալու, որևէ էութենական արժեք չզիջելու համար: Լինենք արժանի Աստվածընծա Պետականության որդին և տերը լինելու կարգաբանական բարձրագույն աստիճանին:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.