ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բացառել 5-րդ շարասյուների ներթափանցումը տեսալսողական մեդիադաշտ. ՊԿ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.06.2020թ., Երևան

Պահպանողական կուսակցությունը ողջունում է «Տեսալսողական մեդիայի մասին» և  ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով տեսալսողական մեդիայում պետական լեզվի դիրքերը պատշաճ պաշտպանելու և հանրային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռարձակողի հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու կարևոր օրենսդրական նախաձեռնությունը։ 

Պահպանողական կուսակցությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խմբագրման փուլում հորդորում է օրենսդրին ընդլայնել օրենքի համատեքստը, մասնավորապես՝ սահմանել ազգային և քաղաքակրթական արժեքների պաշտպանության նորմ՝ կարևորելով այն հոգևոր անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության նկատառումով, բացառելու համար հակաքաղաքակրթական-հակամարդկային քարոզչությունը և հասարակական համերաշխության դեմ հարձակումը, հակապետական հետաքրքրություններ և շահեր սպասարկող 5-րդ շարասյուների ներթափանցումը տեսալսողական մեդիադաշտ։ Պահպանողական կուսակցությունը դիմում է ԶԼՄ-ներին և Մամուլի ակումբներին բարձրացված թեմայի շուրջ քննարկումներ կազմակերպելու խնդրանքով։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.