ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Կարևորելով հոգևոր անվտանգությանն առնչվող առկա մարտահրավերները և դրանց շուրջ հնարավոր զարգացումները՝ Պահպանողական կուսակցությունը սատարում է ՀՌԱՀ նախագահին՝ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների վերահեռարձակման վերաբերյալ դիրքորոշման դրական փոփոխության հարցում։

Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ ամրագրված ՀՀ կառավարության՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքների համար նորմեր սահմանելու անքակտելի-ինքնիշխան իրավունքը, համոզված ենք, որ՝

1. Հայաստանի հանրային մուլտիպլեքսով չպետք է հեռարձակվեն միջազգային թշնամանք հրահրող, հայկական արժեհամակարգի հետ ընդհանրություն չունեցող օտարերկրյա հեռուստաալիքները։

2. Հայկական հեռուստաընկերությունների որակական առաջընթացի համար ՀՌԱՀ-ն պարտավոր է ապահովել բազմակարծությունը և դրանց ազատ մրցակցությունը ՀՀ օրենսդրության շրջանակում, խրախուսել դրանց կողմից պետականակենտրոն արժեքներ քարոզող, ազգային իդեալները հանրայնացնող նախաձեռնությունները։

Պահանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանությունուններին և քաղաքական համայնքին՝ փաստարկված հիմնավորել հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հանդեպ նախատեսվող մոտեցման քաղաքական անհրաժեշտությունը՝ ցուցաբերելով ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականություն՝ բացառելու համար ՀՀ հարևան, դաշնակից, գործընկեր պետությունների թյուրըմբռնումներն այս հարցում։

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.