ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2018-ի Ապրիլյան դեպքերը հեղափոխություն անվանելը սովորական պոպուլիզմ է․ Միքայել Հայրապետյան․ Armenian News Network․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը  «Անդրադարձի» եթերում խոսում է սահմանադրական փոփոխություններին, հասարակության մեջ խրավատավորումներին ու տիրող մթնոլորտին, հասարակությունը ցնցած վերջին հանցագործություններին՝ Կուտոյանի առեղծվածային մահվանից մինչև  «Էրեբունի պլազայի » դեպքեր։

Միքայել Հայրապետյանը Երևանու ավագանու անդամի՝ Թովմասյանի աղջկա ֆեյսբուքյան պրոֆիլի վրա քսի տալու հետ կապված՝ ասաց․ «Այս փոխադարձ ատելությունը ինչ-որ  պահի պիտի, որ ժայթքի։ Այսօրվանից կասեցնել է պետք, հիշում եք՝  Ստանիսլավկու ասածը, որ հրացանը ինչ-որ մի ժամանակ պիտի կրակի, եթե հիմա մենք պատից ատելություն ենք կախում, այս հունձքը պետք է ունենանք երբևէ»։ Միքայել Հայրապետյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին հրապարակային հայտարարություններին՝ զուգարանների, բլինչիկների ու  քյաբաբի մասին, Հայրապետյանն ասում է, որ մենք չենք կարողանում մակերեսը խորքից տարբերել, ձևը՝ բովանդակությունից։ « Գուցե դրանք թերթային հրաշալի ձևեր կգտենին, եթե վարչապետը չասեր դա, գուցե սրամիտ հնչե, բայց այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։ Եվ ուղիղ հակառակը՝ այն,ինչ իրեն եզն իրեն կարող է թույլ տալ իրեն, Զևսը պիտի թույլ չտա»։

Անդրադանալով երկրում կատարվող առեղծվածային դեպքերին՝ Հայրապետյանն ասում է՝ երկրում նախապատրատսվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ, երբ թուրքերը «մարշ բրասոկով» եկան հասան Ալեքսանդրապոլ։

Պահպանողական կուսակցության նախագահը անձամբ վիրավորված է  հայոց լեզվի դեմ իշխանությունների, իր ձևակեպմամբ՝ թաթար-մոնղոլական արշավանքով։

Աղբյուրը՝ ANN - Armenian News Network - Համահայկական Լուրերի Ցանց

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.