ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08.11.2019թ.

Ք. Երևան


2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը:

Միանգամայն անընդունելի են՝

• ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը,

• արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը,

• ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը,

• նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները,

• «իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի,

• տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը:

2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ:

2007թ. ՀՀ ԱԺ նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի՝

Պահպանողական կուսակցություն՝ Միքայէլ Հայրապետեան

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն՝ Պետրոս Մակեյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.