ԳԼԽԱՎՈՐ
ՄՈՒՏՔ
Լիահույս չեմ, թե Հայաստանի համար արդյունավետ որևէ բան այլևս կարելի է ակնկալել Ռուսաստանի նախագահից. Միքայել Հայրապետյան․ Medialab.am
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը– Պարո՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Փաշինյան-Պուտին հանդիպումը, Փաշինյանն արդյունավետ է համարում այդ հանդիպումը։– Որևէ քրիստոնյա կասեր, որ պտուղով են ճանաչում ծառը: Լիահույս չեմ, թե Հայաստանի համար արդյունավետ որևէ բան այլևս կարելի է ակնկալել Ռուսաստանի նախագահից:– Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը բ...
Քաղաքական գործիչները՝ դրսում, իսկ «ուսապարկերը» խորհրդարանում չէին լինի․ ՊԿ ղեկավար․ «Հրապարակ»
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն արդեն իսկ քննարկումների փուլում են, թե ինչ ձևաչափով են մասնակցելու և ում հետ։Ընդդիմադիր դաշտը բաժանված է մի քանի թևերի, որոնցից է նաև հիմնականում յոթ կուսակցությունից կազմված միությունը․ Պահպանողական կուսակցություն՝ բանասեր Միքայել Հայրապետյանի գլխավորությամբ, «Ազգային ինքնորոշում միավորում» (Պարույր Հայրիկյան), «Հայ...
Հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․ հայտարարություն
ՀայտարարությունՌուս-թուրքական տանդեմը, օգտվելով ՀՀ իշխանությունների սպասարկու էությունից, շտապում է պայմանագրի վերածել 2020թ. նոյեմբերի 9-ի ապօրինի եռակողմ հայտարարությունը:Սույնով ահազանգում և հայտարարում ենք.1․ Արցախյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ դրանից դուրս որևէ փաստաթուղթ կլինի ապօրինի, եթե անգամ ՀՀ իշխանությունները պարտադր...
Մենք պարտավոր ենք կողմնորոշվել մեր դաշնակիցների հարցում, այլապես պետության կարգավիճակն իջեցվում է ազգային օջախի կարգավիճակի․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am
Մեր զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀայրապետյանըՊարոն Հայրապետյան, Ընտրական օրեսգրքի փոփոխություններով ամբողջական պարզ համամասնական ընտրակարգի անցում կկատարվի։ Ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է այս փոփոխությունների արդյունքում դաշինքով մասնակցեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։Շատ հավանական է. տեսնենք:Ըստ Ձեզ՝ հանրությանն այս ընտրությունները հետաքրքրո՞ւմ են, և հաղթ...
Բալայան-բալասանյանները երբեք չեն սովորում գոնե մեր սխալների վրա․ մեր տհասության սահմաններն է պետք ճշտել․ Միքայել Հայրապետյան․ 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:– Պարոն Հայրապետյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ առաջընթաց կա։ Նա նշել է, որ աշխատանքային խմբերը հիմնականում քննարկում են երկաթգծի և ավտոճանապարհների հարցերը, սակայն խոսքը խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մ...

Ողջո՛ւյն, հայ պահպանողականների կայք այցելած բարեկամ:
Այս կայքի նպատակը հայ քաղաքական պահպանողականության անցյալ պատմության, ներկա մոտեցումների մասին տեղեկատվության ապահովումն է, ինչպես նաև Պահպանողական կուսակցության՝ ապագայի տեսլականի մատուցումը:
Թեև Պահպանողական կուսակցությունը պետականության վերականգնումից հետո երրորդ գրանցված կուսակցությունն է (10.06.1991թ.), բայց, ըստ էության, այն Հայաստանի ապագայի կուսակցությունն է:
ՊԿ-ն ձգտել և ձգտում է լինել այն մաքուր կառույցը, որը եթե ոչ այսօր, ապա վաղը կենսական անհրաժեշտություն և խարիսխ է լինելու մեր պետության ապագայի համար:
Կարող եք առանց երկմտելու կայք այցելել բաց սրտով, քանի որ Պահպանողական կուսակցությունն առաջին հերթին գաղափարակցություն և հոգեկցություն է, ապա նոր՝ քաղաքական միավորում, ինչպես որ նշված է մեր Ծրագրում:
Բարին քեզ հետ, այցելու բարեկամ: